Շառլ Ազնավուր (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան)

Տխուր աչքերով ժպտացող մի հայ, ով իր երաժշտությամբ գերեց ու ոգեշնչեց ամբողջ աշխարհը։
Հայ դեսպան աշխարհի բոլոր երկրներում։ Անկրկնելի ձայն, այդքան մեծ տաղանդ այդքան փոքրիկ մարմնում։
Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը ցավում է մեծն հայի կորուստը։ Երանի այն մարդուն, ով իր հետևից կարողանում է թողնել այդքան լուսավոր հետք։
Նա չի մահացել, նա անմահացել է։

“ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ”

 

Սեպտեմբերի 26- ին “Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանում անցկացվեց “Արիության դաս”, որը վարեցին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ Դասի նպատակն էր կարևորել ոստիկանների դերը ոչ միայն հասարակական կարգի պահմանման և անվտանգության, այլ նաև հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում ։ Տեղեկություններ հաղորդեցին անչափահասների իրավունքների մասին։ Դասն ամփոփվեց հարց ու պատասխանով։

Դասը վարում է ոստիկանը

 

Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները կանխարգելելու, նրանց իրավական գիտելիքները բարձրացնելու նպատակով 2018թ․ սեպտեմբերի 14-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից անցկացվեց բաց դաս։ Դասին մասնակցում էին աշակերտները և ուսուցիչները։ Դասն անցավ հետաքրքիր մթնոլորտում։ Աշակերտների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ Դասը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում։

Հայտարարություն

         Հայտարարություն

«Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սկսվել է 2018-2019 ուստարվա առաջին դասարանի աշակերտների փաստաթղթերի ընդունումը:

Ծնողը թղթապանակի մեջ դպրոց է ներկայացնում.

  1. Դիմում դպրոցի տնօրենի անունով
  2. Երեխայի ծննդյան վկայականը և պատճենը
  3. Ծնողի մոր կամ հոր անձնագրի պատճենը
  4. Տեղեկանք առողջության մասին
  5. Տեղեկանք ոստիկանությունից՝ հաշվառման վերաբերյալ
  6. Տեղեկանք համատիրությունից
  7. Լուսանկար՝ 2 հատ /3×4 /

 

Փաստաթղթերը ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9։00 — ից մինչև 14։00 ներառյալ։

Դպրոցի տնօրեն՝      Ս.Վ. Ստեփանյան

 

Համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակին իր մասնակցությունը ունեցավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Շաբաթօրյակին ակտիվ մասնակցեցին դպրոցի անձնակազմը և աշակերտները։ Վերջիններս ոգևորությամբ հարդարեցին իրենց դասասենյակները, մաքրեցին դպրոցի բակը և հարակից տարածքը։

«Մենք ուժեղ ենք միասին»

Հունվարի 26-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպորցում տեղի ունեցավ «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցում էին ԱԽ-ի և երգի խմբակի աշակերտները։ Միջոցառումը հագեցած էր բանաստեղծություններով, երգով, պարով, և մեծ հայրենասիրությամբ էր համակում յուրաքանչյուր աշակերտի։
Միջոցառումից պարզ երևում էր, որ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է ։ Միջոցառումը տեղի ունեցավ «Հայոց բանակը» խորագիրը կրող պատկերազարդ ցուցանակի հարևանությամբ։ Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ԴԱԿ՝ Ա․ Մուրադյանը, երգի խմբակի ղեկավար՝ Կ․ Գրիգորյան։

Նոյեմբերի 10-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում կայացած  ասմունքի 11 –րդ փառատոնում՝ նվիրված արցախյան հերոսամարտին, իր մասնակցությունն ունեցավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ІX բ  դասարանի աշակերտուհի Ինա Մայիսի Կարապետյանը։ Աշակերտուհու ասմունքը առաձնակի հաճույք պատճառեց ինչպես ներկաներին, այնպես էլ հանձնաժողովի անդամներին։ Ինա Կարապետյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և  այժմ նախապատրաստվում է մասնակցելու հանրապետական փուլին։ Հաջողություն մեր մասնակցին։

2017 թ-ի սեպտեմբերի 1-ին կրկին մարդաշատ էր ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի   2 միջնակարգ դպրոցի բակը: Ահա և մեկնարկեց 2017-2018 ուսումնական տարին, որին սրտատրոփ էին սպասել թե´ կրթօջախ առաջին անգամ ոտք դնող 52 աշակերտները, թե´ նրանց ծնողները:

  Տոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի մշակույթի և սպորտի վարչության պետ պարոն  Ս. Դավթյանը, Քաջարան քաղաքի աշխատակազմի ղեկավար Զ. Առաքելյանը, տանկային գումարտակի վաշտի հրամանատար Ա. Հայրապետյանը, որոնք իրենց բարեմաղթանքներն ու ողջունի խոսքն հղեցին ներկաներին: Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն պարեն Ս. Ստեփանյանը.

«Շնորհավորում եմ ձեզ նոր` 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

            Մեր դպրոցի ողջ անձնակազմը սիրով և անհամբերությամբ է սպասել այսօրվան, պատրաստվել մեծ պատասխանատվությամբ:

         Անցած ուսումնական տարին դպրոցն ամփոփեց լավ արդյունքներով: Հաջողությամբ իրականացվեցին ուսումնադաստիարակչական աշխատանքների ուղղությամբ պլանավորած բոլոր աշխատանքները, միջոցառումները: Չի եղել որևէ նորարարական նախաձեռնություն կրթական ծրագրերի բնագավառում, որին դպրոցը չարձագանքի առաջինը և չիրագործի բարձր որակական ցուցանիշներով: Դրան նպաստում է և՛ մեր մանկավարժների մասնագիտական բարձր մակարդակը, և՛ աշխատանքի ճիշտ բաշխումը տնօրինության կողմից, և՛ ուսումնական գործընթացի համաչափ, ներդաշնակ կազմակերպումը, և՛ մեր սաների կրթադաստիարակչական որակների ճիշտ ձևավորումը: Այս ամենը լավ արդյունք է տալիս, եթե միահյուսված և փոխհամաձայնեցված են աշխատում կրթօջախի բոլոր օղակները` դպրոց-ծնող-աշակերտ: Մեզ հաջողվել է ստեղծել ներդաշնակ հավասարակշռություն: Համոզված եմ՝ կհաջողվի և այս տարի:

            Սիրելի՛ աշակերտներ, մենք պատրաստ ենք ձեզ առաջնորդելու դեպի գիտության և համամարդկային արժեքների նոր բարձունքներ:

            Շնորհավոր նոր ուսումնական տարի»:

 

 

 

 

 

 

 

Փետրվարի 24-ին  Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 3բ դասարանի աշակերտները դասվար Լ. Դավթյանի գլխավորությամբ կազմակերպեցին դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Աշակերտներն արտասանեցին Հ. Թումանյանի քառյակներից, բանաստեղծություններից:

Աշակերտները ներկայացրեցին տիկնիկային թատրոն՝ ‹‹Չարի վերջը››, ‹‹Ճամփորդները››, ‹‹Պոչատ աղվեսը›› հեքիաթների հիման վրա:

Միջոցառման վերջում աշակերտները գիրք նվիրեցին գրադարանին և այն հարստացրեցին ևս մեկ գրքով:

1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան գրական խմբակի աշակերտները, որոնք արժևորեցին լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև՝ Մ.Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն:      Պատմությունն ապացուցեց, որ Մաշտոցի կռած երկաթագիր տառերը նաև ‹‹ժանգախույս››  զենք էին, ինքնության պահպանման կռվան, քանի որ մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ:

Հնչեցին բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Աշակերտները պատվիրեցին պահպանել մեր ոսկեղենիկ մայրենին, որը դարեր ի վեր փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ ու դեռ կթևածի սերնդեսերունդ:

‹‹Մեր լեզուն արյունն է մեր…›› խորագրով էլ իր խոսքը ներկաներին և աշակերտներին հղեց դպրոցի տնօրեն Ս. Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանման գործում:

Իր շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքն ասաց նաև քաղաքապետարանի ‹‹Սպորտի և մշակույթի›› բաժնի ներկայացուցիչ Գ. Համազասպյանը:

 

Թումանյանի հերոսներն արտասանում են Թումանյան

Կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ΙΙΙա դասարանի աշակերտները կազմակերպել էին ինքնատիպ ու յուրօրինակ դաս-միջոցառում: Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Պատահական չէ, որ աշակերտները, դասվար Հ. Աղաբեկյանի գլխավորությամբ, կազմակերպեցին այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը: Յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում են բանաստեղծի հերոսները: Եվ ինչպես թումանյանական երևակայությունն է նուրբ ու ազնիվ ճաշակով ստեղծել հեքիաթներ այս ոչ այնքան հեքիաթային աշխարհում, չի ստեղծել ոչ-ոք:

 

Փա՛ռք հայոց բանակին

Եռագույնի և ազգային երգի հնչյունների ուղեկցությամբ հանդիսության սրահ մտան զինվորական համազգեստով աշակերտները: Խրոխտ երգով իրենց ողջյունի խոսքն ուղղեցին հայոց բանակի մարտիկներին: Գեղեցիկ ասմունքով և հուզիչ երգով հանդիսատեսին հուզեցին 5բ դասարանի աշակերտները՝ Արսենը, Գևորգը, Սպարտակը, Աստղիկը…

Առանձնակի տպավորիչ էր Քաջարան քաղաքի ծառայած և ծառայող, անգամ նոր զորակոչված զինվորների զինվորական առօրյայի ցուցադրման համատեղումը ասմունքին և երգին: Ասմունքին և խրոխտ երգին հաջորդեց 4-րդ դասարանի աշակերտուհի Ստեփանյան Սառայի հեզաճկուն պարը և արտահայտիչ ասմունքը: Միջոցառման մասնակիցները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է :

Փա՛ռք հայոց մարտիկներին…

Փա՛ռք հայոց բանակին…

Միջոցառումը կազմակերպել էր աշխորհուրդը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Մուրադյանը, երգի խմբակը, խմբակի ղեկավար՝  Կ. Գրիգորյանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Քաջարան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Քաջարան

2016թ նոյեմբերի 28-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային խմբով այցելեց Սյունիքի մարզ:Աշխատանքային խումբը եղավ Քաջարան համայնքում: Նախարարի այցի նպատակն էր հանրակրթական դպրոցներում <<ֆիզկուլտուրա>> առարկայի դրվածքի հարցը և կարատեի մասնավոր պարապմունքների նկատմամբ վերահսկողության սահմանումը:Աշխատանքային խումբը եղավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ,որտեղ ներկա գտնվեց ֆիզկուլտուրայի դասաժամին:15168832_126465241172680_412551065965773798_o 15252531_126465934505944_5555996278734419356_o

Աշունը հայկական լեռնաշխարհում

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 12բ դա14642092_167963760322291_450627851854334002_n (1)սարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ, կատարեցին արշավ <<Աշունը հայկական լեռնաշխարհում>> խորագրով՝ նվիրված ՀՀ-ի անկախության 25-րդ ամյակին:
Արշավի շրջանակներում դասարանը այցելել է Տաթևի վանք, մասնակցել Թարգմանչաց տոնին: Այնուհետև ճոպանուղով ուղևորվել Հալիձոր, որտեղից էլ` Խնձորեսկի ճոճվող կամուրջ:
Կամրջով Խնձորեսկից անցել Հին Հալիձոր գյուղը, որտեղ այցելել են սբ.Հռիփսիմե վանքը՝ կառուցված 1665թ., այցելել << 7 մանուկների>> աղբյուրը, այնուհետև Մխիթար Սպարապետի և իր զինակիցների գերեզմաններին: Օրը անցավ շատ հագեցաց և հաճելի տպավորություններով:
նցավ շատ հագեցաց և հաճելի տպավորություններով: