«Մենք ուժեղ ենք միասին»

Հունվարի 26-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպորցում տեղի ունեցավ «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցում էին ԱԽ-ի և երգի խմբակի աշակերտները։ Միջոցառումը հագեցած էր բանաստեղծություններով, երգով, պարով, և մեծ հայրենասիրությամբ էր համակում յուրաքանչյուր աշակերտի։
Միջոցառումից պարզ երևում էր, որ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է ։ Միջոցառումը տեղի ունեցավ «Հայոց բանակը» խորագիրը կրող պատկերազարդ ցուցանակի հարևանությամբ։ Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ԴԱԿ՝ Ա․ Մուրադյանը, երգի խմբակի ղեկավար՝ Կ․ Գրիգորյան։