Նոյեմբերի 10-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում կայացած  ասմունքի 11 –րդ փառատոնում՝ նվիրված արցախյան հերոսամարտին, իր մասնակցությունն ունեցավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ІX բ  դասարանի աշակերտուհի Ինա Մայիսի Կարապետյանը։ Աշակերտուհու ասմունքը առաձնակի հաճույք պատճառեց ինչպես ներկաներին, այնպես էլ հանձնաժողովի անդամներին։ Ինա Կարապետյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և  այժմ նախապատրաստվում է մասնակցելու հանրապետական փուլին։ Հաջողություն մեր մասնակցին։