Նորություններ

  Մարտի 17-ին Կապանի մշակույթի պալատում Ամերիկյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր անգլերենի ասմունքի մրցույթ։ Մրցույթին մասնակցեցին նաև Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նրանք փայլուն հանդես եկան և գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը․

  • Փարամազյան Լուիզա 8-րդ դասարան –III տեղ
  • Ստեփանյան Անահիտ 9-րդ դասարան – I տեղ
  • Հարությունյան Ինգա – 9-րդ դասարան- III տեղ
  • Բադալյան Վահե — 10-րդ դասարան- III տեղ
  • Անդրեասյան Մարիամ — 11-րդ դասարան II տեղ

Սրտանց շնորհավորում ենք բոլոր աշակերտներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

 

***
<<Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փոստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը>>։
Ասում են՝ Թումանյանի ամեն մի խոսքը մի աշխարհ է։ Նրա յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր միտք թևավոր խոսքի ուժ ունի, այլ կերպ ասած՝ իմաստուն է։ Ո՞րն է այս մտքի իմաստությունը,նրա խորհուրդը։
Այս նախաբանով էլ փետրվարի 21-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրական խմբակի աշակերտները սկսեցին Մայրենիին նվիրված իրենց տոնական միջոցառումը, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն․ Ջավադյանը։
Իրենց հիանալի ասմունքով, ասույթներով, ակրոստիքոսներով՝ նվիրված մայրենի լեզվին, հայ ժողովրդի պատմական անցյալին վերաբերող փաստերով նրանց հաջողվեց մեկ անգամ ևս հստակեցնել այն գաղափարը, որ պատմության մեջ ո՛չ մի զորավար, ո՛չ մի ճակատամարտ ազգ չի փրկել, բայց մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ։
Իր խոսքն աշակերտներին և ներկաներին հղեց դպրոցի տնօրեն Ս․ Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանության գործում։

***

Մանկապարտեզ-դպրոց համագործակցությունը սկսվել է։ Համայնքի 1 մանակապարտեզի ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐՆ այնքան ոգեշնչված են հայրենասիրական , ուսումնադաստիարակչական դասից, Քաջարանի թիվ երկու դպրոցի ողջ ուսուցչական անձնակազմի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքից, որ անհամբերությամբ են սպասում հետագա այցելություններին🤝👏🤝👏🤝    

 

***

 

***

Ուսուցչի օրվան ընդառաջ` հոկտեմբերի 4-ին, տոնական տրամադրություն էր տիրում Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի Vբ դասարանում: Դասղեկ Շ. Հովհաննիսյանի հետ նրանք կազմակերպել էին «Իմ ուսուցիչ` իմ ընկեր» խորագիրը կրող միջոցառում: Ուսուցչի ամբողջ հպարտությունը նրա ցանած սերմերի աճի մեջ է: Եվ նրանք էլ փորձեցին ապացուցել և հավաստիացնել, որ այդ սերմերը ծլել, աճում են և կաճեն: Իրենց հիանալի ասմունքով, հայկական ժողովրդական երգ ու պարով ուսուցչին նվիրված ասույթներով նորածիլ սաներին հաջողվեց քար-լռության, հուզմունքի, հաճելի պահերի մեջ պահել ներկա գտնվողներին (դպրոցի տնօրինություն, ուսուցիչներ, ծնողներ): ՈՒրախության, շնորհակալանքի արցունքներ կային ուսուցիչների աչքերում: Միջոցառումն ավարտվեց համակարգչային ցուցադրմամբ նվիրված իրենց պարապող ուսուցիչներին: Ինչպես ասում են ` ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը` հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ: Բոլորը բարձր տրամադրությամբ, բայց մեծ դժվարությամբ հեռացան միջոցառումից:

 

***

Համապետական շաբաթօրյակ

♦♦♦

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 1-ին հարկում բացվեց Փառքի սրահ՝  ՛՛ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ՛՛ խորագրով,  նվիրված 1992թ դեկտեմբերի 24-ին Կապանի շրջանի մարտերում զոհված 7 քաջարանցիներին:


♦♦♦

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Քաջարան

2016թ նոյեմբերի 28-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային խմբով այցելեց Սյունիքի մարզ:Աշխատանքային խումբը եղավ Քաջարան համայնքում: Նախարարի այցի նպատակն էր հանրակրթական դպրոցներում <<ֆիզկուլտուրա>> առարկայի դրվածքի հարցը և կարատեի մասնավոր պարապմունքների նկատմամբ վերահսկողության սահմանումը:Աշխատանքային խումբը եղավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ,որտեղ ներկա գտնվեց ֆիզկուլտուրայի դասաժամին:15168832_126465241172680_412551065965773798_o 15252531_126465934505944_5555996278734419356_o


♦♦♦