Միջոցառումներ

Դպրոցի փոքրիկ, բայց հարուստ և ճաշակով հարդարված գրադարանը չխանգարեց Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի Vա և աշխորհրդի աշակերտներին(Ա. Մուրադյանի և դասղեկ Ն. Ղազարյանի գլխավորությամբ) նշելու գրադարանավարի օրը: Ուսուցանող և դաստիարակող այդ փոքրիկ ցերեկույթը ոգևորել էր աշակերտներին: Նրանցից յուրաքանչյուրի արտահայտիչ խոսքը հնչում էր սրտանց և հոգուց: Գրքի վերաբերյալ համաշխարհային մեծությունների խոսքը մեկ անգամ ևս հիշեցնում էր աշակերտներին գրքի ունեցած դերի և նշանակության մասին: Ասմունքողներ Սառայի, Ինայի, Գևորգի, Աստղիկի, Էրիկի, Արսենի և մնացածների հուզիչ խոսքը հուզեց ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին: Բոլորը իրենց փոքրիկ նվերներով` գրքերով, շնորհավորեցին գրադարանավարուհի Թ. Մարգարյանին` հարստացնելով գրադարանի ֆոնդը:

Միջոցառման կազմակերպիչ` Ա. Մուրադյան, Ն. Ղազարյան

 

***

 

 

Մայիսի 3-ին 4-րդ դասարանում տեղի ունեցավ «Ես գիտեմ» խորագիրը կրող միջոցառում անգլերեն լեզվով:

Միջոցառման նպատակն էր  ոչ միայն ցուցադրել անգլերենի իմացությ

 

ան որոշակի մակարդակը, այլև անգլերենի միջոցով հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ՝ աշխարհագրություն ( Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), երկրաչափություն, պատմություն, աստղագիտություն: Աշակերտները անգլերենի հիանալի շեշտադրությամբ ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի տեսարժան վայրերը, պատմական ակնարկ՝ Բրիտանիայի, ԱՄՆ-ի վերաբերյալ, երգերի միջոցով՝ երկրաչափական պատկերները, մոլորակները: Հանդիսատեսը մեծ բավականությամբ հետևում էր աշակերտների մասնակցությունը,  նրանց լեզվի անսխալ արտասանությանն ու հնչերանգին:

Միջոցառումը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ա. Մուրադյանը:

****

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն  և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը:

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ΙΙΙա դասարանի աշակերտները, դասվար Հայարփի Աղաբեկյանի հետ, անհամբերությամբ և մեծ հետաքրքրությամբ էին սպասում Զատկի տոնին: Պահպանելով բոլոր ավանդույթները՝ պատրաստեցին Զատկական  սեղան, օրվան համախատասխան խորհրդանշական ուտեստներով խոսքերով , երաժշտությամբ և շնորհավորանքներով…

Միմյանց ողջունեցին ՝   «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստացան «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:

 

 

******

 

♦♦♦Փետրվարի 20-ին 3-րդ ա դասարանում տեղի ունեցավ անգլերեն լեզվից դասապատրաստում, որը կազմակերպել էր աշխորհրդի նախագահ Օլյա Հարությունյանը և անգլերեն լեզվի ուսուցչուհի Արմինա Մուրադյանը: Դասին ներառվել էին շարժողական խաղեր, սլայդեր, երգեր, որոնց միջոցով աշակերտներին ուսուցանվեց անգլերեն բառեր և արտահայտություններ: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասին և անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ:

Դասը ծառայեց իր նպատակին:

 


♦♦♦  17 февраля в Каджаранской средней школе N 2 под руководителя кружка русского языка А. Сантурян состоялось мероприятие. Тема мероприятея :  ”Мудрое слово и опыт народа” .    Учащиеся 8б  класса продемонстрировали сценки из басен Крылова. Они показали из чего состоит басня. Крылов боролся со злом и человеческими  недостатками. Он высмеивал лень, трусость, жадность, глупость. Прозвучали также и переводы на армянский язык .     Так как 20 февраля по 26 февраля начинается Масленица, дети кружка рассказали о Масленице.      Это традиция  связана с желанием людей расположить к себе солнышко, уговорить его при помощи блинов согреть замерзшую землю.   Круглый блин был жертвенным хлебом-даром языческим богам. До принятия христианство Масленицу праздновали 14 дней, а сегодня он длится неделю.     Ученики испекли блины, плясали, послушали русские народные песни, было народное чаепитие.