Մեր մասին

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմությունը սկսվում է անցյալ դարի 20-ական թվականներից։ 1924-26 թվականներին Ողջի գյուղում Ս․ Աբրահամյանի ղեկավարությամբ գործել է տարրական դպրոց։

1926-33թթ դպրոցը յոթնամյա էր։

1937-38 ուստարվանից դպրոցը դարձել է միջնակարգ։

Այդ տարիներին դպրոցական շենք չկար, դասերը պարապում էին առանձին բնակելի շենքերում։

1949թ դպրոցը տեղավորվում է Քաջարան ավանի նորակառույց շենքում։

1949-51թթ դպրոցը գործել է յոթնամյա  կարգավիճակով։

1952-53 ուստարվանից մինչև այժմ դպրոցը միջնակարգ է։ 1953 թվականից դպրոցը կրել է Ս․ Շահումյանի անունը։

1954թ դպրոցը տեղափոխվել է նորակառույց տուֆակերտ շենք։

1965 թվականին Քաջարան քաղաքի աջափնյակ թաղամասում հիմնադրված նոր դպրոց են տեղափոխվում ուսուցիչների և աշակերտների մի մասը։ Նոր ստեղծված դպրոցը կոչվում է Ե․ Չարենցի անվան N1 միջնակարգ դպրոց, իսկ մեր դպրոցը՝ Ս․Շահումյանի անվան N2 միջնակարգ դպրոց։

1968թ Քաջարանի հայտնի երկաշարժից հետո կառուցվել է դպրոցական նոր շենք։ 1969-70 ուստարվանից դպրոցը գործել է նորակառույց գլխավոր մասնաշենքում։ Հետագայում կառուցվել են դպրոցի 2-րդ և 3-րդ մասնաշենքերը։

2002թ դպրոցը դարձել է «Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, Ս․ Շահումյան անունը հանվել է։

1943-1984թթ դպրոցը ղեկավարել է վաստակաշատ տնօրեն Ռուբեն Թադևոսյանը։

1984-2014թթ դպրոցի տնօրեն է աշխատել փորձառու Ռաֆայել Գրիգորյանը։

2014թ սեպտեմբերից դպրոցի տնօրեն է հմուտ մանկավարժ Սպարտակ Ստեփանյանը։