Մեր առօրյան

Ապրիլի 13-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ն․ Ջավադյանի հետ հայեցողական ժամին այցելեցին Քաջարանի համայնքապետարան։ Աշխատակազմի քարտուղար Զ․ Առաքելյանը նրանց սիրով ծանոթացրեց նոր ձևավորված համայնքապետարանի կառուցվածքին, իրենց առջև ծառացած խնդիրներին, պլանավորված և կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև բարեմաղթաքներ հղեց նրանց՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։

Աշակերտները եղան «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման», «Աշխարակազմի քաղաքաշինության, տրանսպորտի և համատիրության կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման» և այլ բաժիններում։Հանդիպեցին նաև համայնքի ղեկավարի իրավական գծով խորհրդական Քրիստինե Մարտիրոսյանին։ Նա ապագա ուսանողներին ծանոթացրեց մի շարք իրավական նորմերի հետ և հորդորեց՝ միշտ լինել զգոն և ուշադիր, երբեք չվարանել ճիշտ քայլերով շարժվել առաջ։ Աշակերտները մեծ բավականությամբ և նոր գիտելիքներով զինված հեռացան համայնքապետարանից։

***

Մարտի 22-ին Քաջարանի թիվ 2 դպրոցում անցկացվեց յուրովի դաս բուժքուրություն-ռազմագիտություն առարկայից։ Դասը վարում էին 9բ դասարանցիները, բուժքույր Զոյա Հովհաննիսյանը։Դասի թեման էր՝ կոտրվածքներ և արյունահոսություն։ Թեման առօրեական էր պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար։ Աշակերտները լիովին տիրապետում էին թեմաներին, տեղեկացված էին կոտրվածքների, այրվածքների և արյունահոսության տեսակներին։ Վերջում բուժքույրը ամփոմեց նյութը ցուցադրեց համապատասխան նկարներ։
Ի դեպ միջոցառումը նվիրված էր բուժքույր Զոյա Հովհաննիսյանին վաստակած հանգստի գնալուն։ Մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները շնորհակալական խոսք ուղղեցին բուժքրոջը։
Միջոցառման հեղինակն էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմինա Մուրադյանը։

 

***

Սույն թվականի մարտի 5-ին դպրոցում անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն ” Պատսպարման կազմակերպումը ” Օդային տագնապ” ազդանշանի դեպքում” նվիրված քաղպաշպանության միջազգային օրվան՝ մարտի 1-ին։ Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը տարհանվել են, իսկ բարձր դասարանի աշակերտները պատսպարվել են քաղաքային ապաստարանում։ Ամբողջ ուսումնավարժանքը անց է կացվել դպրոցի տնօրեն և ԹՊ պետ՝  Ս․ Ստեփանյանի և Քաջարանի ԱԻՆ տարածքային ղեկավար՝ փոխգնդապետ Ա․ Մկրտչյանի ղեկավարությամբ։

***

Այսօր 4ա դասարանի մայրենի առարկայի դասաժամի թեման <<Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները>> պատմվածք-հեքիաթն էր։
Աշակերտները դասվար Հ․ Աղաբեկյանի հետ դիտեցին Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմը։Վերարտադրեցին բնագիրը՝ կարծիք կազմելով հերոսների մասին, տվեցին հերոսների համեմատական բնութագրերը։
Եվ ինչպես ցանկացած հեքիաթում՝ բարին հաղթեց չարին։

****

2018թ հունվարի 30-ից փետրվարի 13-ը բնագիտական առարկաներից անցկացվել են դպրոցականների առարկայական առցանց օլիմպիադաներ։ Մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն առարկաների դպրոցական փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել 5-12-րդ դասարանների 160 աշակերտներ։ Օլիմպիադաները անցել են կազմակերպված, կանոնակարգին համապատասխան։ Հաջողություններ ցանկանանք բոլոր աշակերտներին՝ ակնկալելով բարձր արդյունքներ։

Փոխտնօրեն՝     Ս․ Ստեփանյան

***

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ շախմատի դպրոցական 12-րդ օլիմպիադան։ Իր մասնակցությունը ուներ նաև Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի շախմատի թիմը։

Տարածաշրջանի 25 դպրոցների միջև տեղի ունեցած օլիմպիադայում մեր թիմը գրավեց պատվավոր 2-րդ տեղը։

 

***

Այսօր Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի սրահում կազմակերպվել էր ցուցահանդես՝ «Ծիածան» խմբակի Vա  դասարանի աշակերտների մասնակցությամբ։

Թեման կրում էր «Կոմպոզիցիա» խորագիրը։ Սրահը լիքն էր ուսուցիչներով, աշակերտներով։ Աշակերտները նկարների միջոցով արտահայտել էին իրենց հուզական աշխարհը, գունային ընկալումը, աշխարհայացքը։Ուսուցիչները ոգևորեցին աշակերտներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքները։

Ցուցահանդեսը հաճելի տպավորություն թողեց բոլորի վրա։

Խմբակի ղեկավար՝ Լ․ Աբրահամյան

 

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների, ծնողների և դասղեկ Կ. Զախարյանի այցը Սիսիան

 

****

12.04.2017թ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի XΙΙա  դասարանի 10 աշակերտուհիներ այս անգամ հյուրընկալվել էին ԶՊՄԿ ՓԲԸ-ի թիվ 2 «Գտնված երազ» մանկապարտեզ, հայեցողական ժամերի շրջանակներում: Այցի նպատակն էր ծանոթանալ մանկապա

րտեզի կառուցվածքին, աշխատանքային սկզբունքներին, առօրյային:

Աշակերտուհիներին ընդունեց տնօրեն Նաիրա Գևորգյանը: Նա բացատրեց մանկապարտեզի կառուցվածքը, աշխատանքի բնույթն ու կազմակերպման առանձնահատկությունները: Շրջեցին բոլոր խմբերում, մասնակցեցին պարապունքներին, ծանոթացան աշխատակիցների և երեխաների անհատական աշխատանքներին:

Տնօրենը հանգամանալից բացատրեց մանկապարտեզի հոգեբանի, դաստիարակի, դաստիարակի օգնականի, խոհարարի, երաժշտի և այլ աշխատակիցների աշխատանքի բնույթը: Հատկապես շեշտեց թիմային աշխատանքի արդյունավետությունը:

Ճիշտ է, աշակերտներն արդեն ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները, սակայն տպավորություններն այնքան մեծ էին, որ մի պահ վարանեցին ու երազեցին ապագայում աշխատել «Գտնված երազ» մանկապարտեզում:

Հրաժեշտին խոստացան հանդիպել երեխաներին դպրոցական «Հրաժեշտի դասի» շրջանակներում:

  

 

***