Բաց դաս

2017թ հոկտեմբերի 26-ին 11-րդ դասարանում անցկացվեց գործնական դաս «Հասարակագիտություն» առարկայից։ Դպրոց էր հրավիրվել Քաջարանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ, փաստաբան, փաստաբանական պալատի անդամ Քրիստինե Մարտիրոսյանը։ Նա ներկայացրեց փաստաբանական ծառայության գործունեության հիմնական տեսակները, բացատրեց փաստաբանական պալատի կառուցվածքը, խոսեց հանրային պաշտպանության մասին։ Հանգամանորեն  բացատրեց փաստաբանական ծառայության հիմնական նպատակները։ Աշակերտները ակտիվ մասնակցում էին դասին։ Փաստաբանը սիրով պատասխանեց աշակերտների հարցերին։

Ս․ Վ․ Ստեփանյան

 

***

5բ և 6բ դասարան, մաթեմատիկայի դասաժամ. Ուսուցիչ` Շ. Հովհաննիսյան

 

Բաց դաս նվիրված Երկրի օրվան

   Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970թ-ին: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր       Անսամբլեայի 63-րդ նստաշրջանում 2009թ ապրիլի 22-ին: 2010թ-ից սկսած այն նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին: Հյուսիսային կիսագնդում օրը նշվում է գարնանը, հարավային կիսագնդում՝ աշնանը:

Ապրիլի 21-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում Երկրին նվիրված բաց դաս են անցկացրել ԶՊՄԿ-ՓԲԸ Բնապահպանական բաժնի աշխատակիցները:

Աշակերտներին ներկայացվեց տոնի մասին համառոտ ինֆորմացիա, այնուհետև աշխատակիցները պատասխանեցին աշակերտների հարցերին: Դասի ավարտից հետո բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը և մյուս աշխատակիցները աշակերտների հետ դպրոցի այգում տնկեցին եղևնիներ : Աշակերտները խոստացան լավ խնամել և մեծացնել նոր տնկած ծառերը: