2017 թ-ի սեպտեմբերի 1-ին կրկին մարդաշատ էր ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի   2 միջնակարգ դպրոցի բակը: Ահա և մեկնարկեց 2017-2018 ուսումնական տարին, որին սրտատրոփ էին սպասել թե´ կրթօջախ առաջին անգամ ոտք դնող 52 աշակերտները, թե´ նրանց ծնողները:

  Տոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի մշակույթի և սպորտի վարչության պետ պարոն  Ս. Դավթյանը, Քաջարան քաղաքի աշխատակազմի ղեկավար Զ. Առաքելյանը, տանկային գումարտակի վաշտի հրամանատար Ա. Հայրապետյանը, որոնք իրենց բարեմաղթանքներն ու ողջունի խոսքն հղեցին ներկաներին: Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն պարեն Ս. Ստեփանյանը.

«Շնորհավորում եմ ձեզ նոր` 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

            Մեր դպրոցի ողջ անձնակազմը սիրով և անհամբերությամբ է սպասել այսօրվան, պատրաստվել մեծ պատասխանատվությամբ:

         Անցած ուսումնական տարին դպրոցն ամփոփեց լավ արդյունքներով: Հաջողությամբ իրականացվեցին ուսումնադաստիարակչական աշխատանքների ուղղությամբ պլանավորած բոլոր աշխատանքները, միջոցառումները: Չի եղել որևէ նորարարական նախաձեռնություն կրթական ծրագրերի բնագավառում, որին դպրոցը չարձագանքի առաջինը և չիրագործի բարձր որակական ցուցանիշներով: Դրան նպաստում է և՛ մեր մանկավարժների մասնագիտական բարձր մակարդակը, և՛ աշխատանքի ճիշտ բաշխումը տնօրինության կողմից, և՛ ուսումնական գործընթացի համաչափ, ներդաշնակ կազմակերպումը, և՛ մեր սաների կրթադաստիարակչական որակների ճիշտ ձևավորումը: Այս ամենը լավ արդյունք է տալիս, եթե միահյուսված և փոխհամաձայնեցված են աշխատում կրթօջախի բոլոր օղակները` դպրոց-ծնող-աշակերտ: Մեզ հաջողվել է ստեղծել ներդաշնակ հավասարակշռություն: Համոզված եմ՝ կհաջողվի և այս տարի:

            Սիրելի՛ աշակերտներ, մենք պատրաստ ենք ձեզ առաջնորդելու դեպի գիտության և համամարդկային արժեքների նոր բարձունքներ:

            Շնորհավոր նոր ուսումնական տարի»:

 

 

 

 

 

 

 

Փետրվարի 24-ին  Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 3բ դասարանի աշակերտները դասվար Լ. Դավթյանի գլխավորությամբ կազմակերպեցին դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Աշակերտներն արտասանեցին Հ. Թումանյանի քառյակներից, բանաստեղծություններից:

Աշակերտները ներկայացրեցին տիկնիկային թատրոն՝ ‹‹Չարի վերջը››, ‹‹Ճամփորդները››, ‹‹Պոչատ աղվեսը›› հեքիաթների հիման վրա:

Միջոցառման վերջում աշակերտները գիրք նվիրեցին գրադարանին և այն հարստացրեցին ևս մեկ գրքով:

1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան գրական խմբակի աշակերտները, որոնք արժևորեցին լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև՝ Մ.Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն:      Պատմությունն ապացուցեց, որ Մաշտոցի կռած երկաթագիր տառերը նաև ‹‹ժանգախույս››  զենք էին, ինքնության պահպանման կռվան, քանի որ մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ:

Հնչեցին բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Աշակերտները պատվիրեցին պահպանել մեր ոսկեղենիկ մայրենին, որը դարեր ի վեր փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ ու դեռ կթևածի սերնդեսերունդ:

‹‹Մեր լեզուն արյունն է մեր…›› խորագրով էլ իր խոսքը ներկաներին և աշակերտներին հղեց դպրոցի տնօրեն Ս. Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանման գործում:

Իր շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքն ասաց նաև քաղաքապետարանի ‹‹Սպորտի և մշակույթի›› բաժնի ներկայացուցիչ Գ. Համազասպյանը:

 

Թումանյանի հերոսներն արտասանում են Թումանյան

Կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ΙΙΙա դասարանի աշակերտները կազմակերպել էին ինքնատիպ ու յուրօրինակ դաս-միջոցառում: Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Պատահական չէ, որ աշակերտները, դասվար Հ. Աղաբեկյանի գլխավորությամբ, կազմակերպեցին այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը: Յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում են բանաստեղծի հերոսները: Եվ ինչպես թումանյանական երևակայությունն է նուրբ ու ազնիվ ճաշակով ստեղծել հեքիաթներ այս ոչ այնքան հեքիաթային աշխարհում, չի ստեղծել ոչ-ոք:

 

Փա՛ռք հայոց բանակին

Եռագույնի և ազգային երգի հնչյունների ուղեկցությամբ հանդիսության սրահ մտան զինվորական համազգեստով աշակերտները: Խրոխտ երգով իրենց ողջյունի խոսքն ուղղեցին հայոց բանակի մարտիկներին: Գեղեցիկ ասմունքով և հուզիչ երգով հանդիսատեսին հուզեցին 5բ դասարանի աշակերտները՝ Արսենը, Գևորգը, Սպարտակը, Աստղիկը…

Առանձնակի տպավորիչ էր Քաջարան քաղաքի ծառայած և ծառայող, անգամ նոր զորակոչված զինվորների զինվորական առօրյայի ցուցադրման համատեղումը ասմունքին և երգին: Ասմունքին և խրոխտ երգին հաջորդեց 4-րդ դասարանի աշակերտուհի Ստեփանյան Սառայի հեզաճկուն պարը և արտահայտիչ ասմունքը: Միջոցառման մասնակիցները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է :

Փա՛ռք հայոց մարտիկներին…

Փա՛ռք հայոց բանակին…

Միջոցառումը կազմակերպել էր աշխորհուրդը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Մուրադյանը, երգի խմբակը, խմբակի ղեկավար՝  Կ. Գրիգորյանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Քաջարան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Քաջարան

2016թ նոյեմբերի 28-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային խմբով այցելեց Սյունիքի մարզ:Աշխատանքային խումբը եղավ Քաջարան համայնքում: Նախարարի այցի նպատակն էր հանրակրթական դպրոցներում <<ֆիզկուլտուրա>> առարկայի դրվածքի հարցը և կարատեի մասնավոր պարապմունքների նկատմամբ վերահսկողության սահմանումը:Աշխատանքային խումբը եղավ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ,որտեղ ներկա գտնվեց ֆիզկուլտուրայի դասաժամին:15168832_126465241172680_412551065965773798_o 15252531_126465934505944_5555996278734419356_o

Աշունը հայկական լեռնաշխարհում

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 12բ դա14642092_167963760322291_450627851854334002_n (1)սարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ, կատարեցին արշավ <<Աշունը հայկական լեռնաշխարհում>> խորագրով՝ նվիրված ՀՀ-ի անկախության 25-րդ ամյակին:
Արշավի շրջանակներում դասարանը այցելել է Տաթևի վանք, մասնակցել Թարգմանչաց տոնին: Այնուհետև ճոպանուղով ուղևորվել Հալիձոր, որտեղից էլ` Խնձորեսկի ճոճվող կամուրջ:
Կամրջով Խնձորեսկից անցել Հին Հալիձոր գյուղը, որտեղ այցելել են սբ.Հռիփսիմե վանքը՝ կառուցված 1665թ., այցելել << 7 մանուկների>> աղբյուրը, այնուհետև Մխիթար Սպարապետի և իր զինակիցների գերեզմաններին: Օրը անցավ շատ հագեցաց և հաճելի տպավորություններով:
նցավ շատ հագեցաց և հաճելի տպավորություններով: